Անցեք հիմնական բովանդակությանը
A man walking towards a glass building while carrying a bag.

Դիմելու կարգը

Ինչպես ներկայացնել Իտալիայի վիզայի դիմումը

Խնդրում ենք կարդալ ստորև ներկայացված տարբեր քայլերը՝ իմանալու համար, թե ինչպես ներկայացնել Ձեր վիզայի դիմումը «ԹԻ ԷԼ ԷՍ ԿՈՆՏԱԿՏ» վիզաների կենտրոնում:

Ինչպես ներկայացնել Իտալիայի վիզայի դիմումը
1

1

Ընտրեք Ձեր ճանապարհորդության նպատակը

Կարդացե՛ք փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն վիզայի դիմումի հետ՝ ելնելով Ձեր ճանապարհորդության նպատակից։ Խնդրում ենք ուշադիր պատրաստել փաստաթղթերը:

Խնդրում ենք միշտ ճիշտ ընտրել ճամփորդության  նպատակը։ Սխալ լինելու դեպքում Ձեր դիմումը չի ընդունվի։

2

2

Ստեղծե՛ք Ձեր «ԹԻ ԷԼ ԷՍ ԿՈՆՏԱԿՏ» հաշիվը

Համակարգը կխնդրի Ձեզ մուտքագրել էլ.հասցե և գաղտնաբառ՝ Ձեր վիզայի դիմումը ճիշտ մշակելու համար:

3

3

Անհատական տվյալների մուտքագրում

Համակարգը կառաջարկի Ձեզ մուտքագրել որոշ անհատական տվյալներ՝ Ձեր վիզայի դիմում-հայտը ճշգրտորեն մշակելու նպատակով:

4

4

Հանդիպման առցանց ամրագրում

Կայքում ազատ տեղերի առկայության պահին ընտրեք Ձեզ հարմար օրն ու ժամը:

Զբոսաշրջության վիզայի դիմումների համար․

Հանդիպումները նշանակվում են ավտոմատ կերպով՝ ըստ սպասման ցուցակի հերթականության։ Դուք կտեղեկացվեք, երբ հասանելի լինի հանդիպման ժամ։

Ձեր դիմումն ուղարկվելու է Իտալիայի դեսպանատուն գործը հանձնելու հաջորդ աշխատանքային օրը։

5

5

*Պատրաստե´ք Ձեր դիմում-հայտ*ը

Վիզայի տեսակին համապատասխան՝ լրացրեք և տպեք դիմում-հայտը, պատրաստեք բոլոր պահանջվող փաստաթղթերը։

Դիմում-հայտը պետք է ստորագրված լինի անձամբ դիմումատուի կողմից։

6

6

Դիմում-հայտի ներկայացում

Ձեր հանդիպման օրը՝

  • Հերթագրվեք ընդունարանում։
  • Անցեք սպասասրահ։
  • Ներկայացրեք Ձեր փաստաթղթերը հաշվառասեղանի մոտ։

«ԹԻԷԼԷՍ»-ի աշխատակիցը կստուգի բոլոր պահանջվող փաստաթղթերի առկայությունը և համապատասխանությունը։Ձեզ կտրվի ստուգաթերթ, որտեղ նշված կլինեն բոլոր բացակայող փաստաթղթերը, եթե այդպիսիք լինեն։

Եթե փաստաթղթերի փաթեթն ամբողջական է, այն կուղարկվի Իտալիայի դեսպանատուն մշակման համար։

Կարևոր տեղեկություն

  • 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վիզայի դիմումը կարող եք ներկայացնել նախատեսված մեկնելու ամսաթվից մինչև 180 օր առաջ։ Խորհուրդ ենք տալիս դիմումը ներկայացնել ճանապարհորդությունից առնվազն 15 օր առաջ։
  • Դուք պետք է անձամբ ներկայացնեք Ձեր դիմում-հայտը Վիզայի հայտերի կենտրոն։
  • Խնդրում ենք ժամանակին ներկայանալ նշանակված հանդիպմանը՝ ներկայացնելով բոլոր պահանջվող փաստաթղթերը։
  • 12 տարեկան և բարձր բոլոր դիմումատուները պետք է անձամբ ներկայանան իրենց հանդիպմանը՝ կենսաչափական տվյալների հանձնման և հայտը ներկայացնելու համար։

Անչափահասների դիմումներ

  • Անչափահասներին պետք է ուղեկցեն երկու ծնողները կամ օրինական լիազորված անձը, եթե ծնողները երկրում չեն։
  • Անչափահասի դիմումի ձևը պետք է ստորագրված լինի երկու ծնողների կողմից Վիզայի հայտերի կենտրոնում՝ «ԹԻԷԼԷՍ»-ի աշխատակցի առջև, նույնիսկ եթե երրորդ անձ է ուղեկցում երեխային։
  • Ծնողների համաձայնությունը պետք է՝
  • Լինի մեկ ամսից պակաս վաղեմության
  • Լինի թարգմանված անգլերեն կամ իտալերեն
  • Լինի նոտարական հաստատմամբ

Եթե ծնողներից մեկը գտնվում է արտերկրում, նա պետք է՝

  • Համաձայնությունը տրամադրի տվյալ երկրում Հայաստանի դեսպանատանը, կամ
  • Տրամադրի նոտարական հաստատմամբ և ապոստիլով համաձայնություն

Համաձայնության փաստաթուղթը պետք է ներկայացվի անչափահասի դիմումի հետ։ Հակառակ դեպքում դիմումը չի կարող ընդունվել։

7

7

Անձնագրի վերադարձ

Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից որոշում կայացնելուց հետո, Դուք կստանաք էլեկտրոնային նամակ, որը կտեղեկացնի Ձեզ մոտենալ «ԹԻ ԷԼ ԷՍ ԿՈՆՏԱԿՏ» վիզաների կենտրոն և վերցնել Ձեր անձնագիրը։

Անձնագիրը վերցնելու համար պետք է մոտենալ «ԹԻ ԷԼ ԷՍ ԿՈՆՏԱԿՏ» վիզաների կենտրոն՝ ներկայացնելով ստուգաթերթը և նույնականացման քարտի / անձնագրի պատճենը:

Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին լիազորել, որ ստանա Ձեր անձնագիրը, ապա լիազորված անձը պետք է ներկայացնի Ձեր կողմից տրամադված լիազորագիր, Ձեր ստուգաթերթը, Ձեր և իր նույնականացման քարտի / անձնագրի պատճենը:

Առաքման ծառայությունն ընտրելու դեպքում անձնագիրը կառաքվի դիմում-հայտը ներկայացնելու ժամանակ Ձեր կողմից տրամադրված հասցեով։