Անցեք հիմնական բովանդակությանը
A man walking towards a glass building while carrying a bag.

Նորություններ

Նոր պահանջներ մասնավոր այցի վիզայի դիմումների համար

Նոր պահանջներ մասնավոր այցի վիզայի դիմումների համար

7/28/2026

2026 թվականի սեպտեմբերի 1-ից.

Այց հարազատներին. Դուք պետք է ներկայացնեք հրավիրողի հետ ձեր ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական)։

Այց ընկերներին. Ձեր ընկերը նախ պետք է էլեկտրոնային փոստով կապ հաստատի Դեսպանության հետ և ստանա հաստատում։ Հաստատումը ստանալուց հետո կարող եք հանդիպում ամրագրել Մասնավոր այց (Private Visit) վիզայի տեսակով։ Խնդրում ենք գործին կցել նաև հաստատումով էլեկտրոնային նամակը։

Եթե չներկայացվեն պահանջվող փաստաթղթերը կամ հաստատումը, Ձեր դիմումը չի ընդունվի, և սպասարկման վճարը չի վերադարձվի։

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀՐԱՄԱՆՈՎ

Իտալիայի համար զբոսաշրջային վիզայի դիմումների նոր հերթագրման համակարգ՝ 2026 թվականի հունիսի 19-ից։

Իտալիայի համար զբոսաշրջային վիզայի դիմումների նոր հերթագրման համակարգ՝ 2026 թվականի հունիսի 19-ից։

6/18/2026

2026 թվականի հունիսի 19-ից TLScontact-ը Երևանում գտնվող իր կենտրոնում ներդնում է Իտալիայի համար զբոսաշրջային վիզաների հերթագրման նոր համակարգ։ Առցանց եղանակով հերթագրման ամսաթիվ և ժամ ընտրելու և ամրագրելու փոխարեն դիմորդներին հերթագրումը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ ըստ առկա հնարավորությունների։

Ո՞ր վիզաների տեսակների վրա է ազդում այս փոփոխությունը

Նոր համակարգը կգործի միայն զբոսաշրջային վիզաների համար։ Բոլոր մյուս վիզաների տեսակների դեպքում հերթագրման համակարգը մնում է անփոփոխ։

Ինչպե՞ս ստանալ հերթագրում

Զբոսաշրջային վիզայի դիմորդների համար նոր գործընթացը կլինի հետևյալը․

  1. Գրանցվել TLScontact-ի կայքում և տրամադրել դիմումի համար պահանջվող տեղեկությունները։
  2. Դիմումի հաստատումից հետո կստանաք հաստատող հաղորդագրություն, որում նշված կլինի, որ ձեր դիմումը ստացվել է և ընդգրկվել է հերթում։
  3. Հերթագրում տրամադրվելու դեպքում կստանաք ծանուցում էլեկտրոնային փոստով։
  4. Հերթագրումը հաստատելու համար վճարեք ծառայության վճարը էլեկտրոնային նամակում նշված ժամկետում։

Ինչո՞ւ է կատարվել այս փոփոխությունը

Նոր գործընթացը ներդրվել է՝ վիզայի դիմորդներին պաշտպանելու խարդախ և թանկարժեք միջնորդ կազմակերպություններից, ինչպես նաև բոլոր օրինական դիմորդների համար հերթագրումների նկատմամբ արդար և հավասար հասանելիություն ապահովելու նպատակով։

«ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆ» (ԱՐՏԱՀԵՐԹ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

«ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆ» (ԱՐՏԱՀԵՐԹ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

5/13/2026

Տեղեկացնում ենք, որ «Առանց հանդիպման» (Արտահերթ) ծառայությունն այլևս հասանելի չի լինի 18.05.2026-ից։

Բոլոր դիմումատուներին խնդրում ենք հանդիպման ժամ ամրագրել առցանց՝ համակարգի միջոցով։

ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԻ

ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԻ

4/1/2026

Հարգելի դիմումատուներ,

2026 թվականի ապրիլի 1-ից կընդունվեն միայն այն դիմումատուները, ովքեր ունեն նախապես

ամրագրված հանդիպում։

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՑՈՒՑՄԱՄԲ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԸՍՏ ՎԻԶԱՅԻ ՏԵՍԱԿԻ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն։

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԸՍՏ ՎԻԶԱՅԻ ՏԵՍԱԿԻ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն։

11/19/2025

2025թ․ դեկտեմբերի 5-ից սկսած Ձեր ժամադրությունը կչեղարկվի, եթե առցանց դիմում-հայտի պարտադիր դաշտերը սխալ լրացված լինեն։

ՕՆԼԱՅՆ դիմում-հայտի պարտադիր դաշտերն են՝

  • Վիզայի տեսակ և ճամփորդության նպատակ

  • Ազգանուն

  • Անուն

  • Ծննդյան ամսաթիվ

  • Ներկայիս քաղաքացիությունը

  • Ճանապարհորդական փաստաթղթի համարը

  • Ճանապարհորդական փաստաթղթի տրման ամսաթիվը

  • Ճանապարհորդական փաստաթղթի վավերականության ամսաթիվը

Խնդրում ենք ընտրել այն վիզայի տեսակը, որի համար դիմում եք (օրինակ՝ տուրիստական վիզայի համար դիմող անձիք չեն կարող ընտրել բիզնես կամ մյուս վիզայի տեսակները)։

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

3/23/2025

Իտալիայի վիզայի դիմումների քանակի զգալի աճով պայմանավորված՝ ս/թ ապրիլի 1-ից սկսած՝ հանդիպումներ կարելի է ամրագրել միայն տվյալ օրվանից մինչև առավելագույնը 90 օր ընկած ժամանակահատվածում նախատեսված ճամփորդությունների համար։

Սույն ընթացակարգի նպատակն է բավարար չափով հասանելի տեղեր ապահովել, ինչպես նաև խուսափել այն փաստից, որ 90 օրից ավելի ուշ մեկնողները զբաղեցնեն բոլոր ազատ տեղերը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

3/22/2025

• Խնդրում ենք չդիմել վիզայի համար, եթե դիմումի ուսումնասիրման ընթացքում Ձեր անձնագիրը պետք է լինելու այլ նպատակների համար (միջանկյալ ճամփորդություն, բանկի հետ գործարքներ, աշխատանքի նպատակով, քննություններ, այլ դեսպանատներում հանդիպումներ):• 2025թ․ ապրիլի 1-ից ընկերության կայքում սխալ տվյալներով հաստատված բոլոր հանդիպումները ավտոմատ ջնջվելու են։• Խնդրում ենք զերծ մնալ խախտումներից, կրկնակի գրանցումներից և անձնագրային սերիայի սխալ մուտքագրումներից։ Անձնագրի սերիայի վերջում X-ով (Z-ով, O-ով) բոլոր գրանցումները նույնպես կհեռացվեն կայքից։

01
02